Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման հյուրն էր Մանե Թանդիլյանը, ով քիչ առաջ հայտարարեց նախարարի պաշտոնից իր հրաժարականի մասին, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին: Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, թե «կառավարության անդամները չպետք է դեմ արտահայտվեն», Մանե Թանդիլյանը պատասխանեց.
«Ես կուզենայի չմեկնաբանել այդ արտահայտությունը: Իրականությունը այն է, որ ես միշտ ունեցել եմ տեսակետներ, որոնք արտահայտել եմ միշտ, անկախ հանգամանքներից ու միջավայրից: Ես Նիկոլ Փաշինյանի հետ որպես պատգամավոր եմ աշխատել, և երբևէ նման հարց չի հնչել, որ պետք է բոլորը միաձայն լինեն, այդ դեպքում հարց է առաջանում, ինչու՞ են կառավարության նիստերում նախարարները քվեարկում: Տեսակետներ պետք է լինեն, դրանք կարող են տարբերվել, բազմակարծությունը դեռ ոչ ոք չի չեղարկել»:
Հարցին, թե ինչո՞վ է զբաղվելու այսուհետ, Մանե Թանդիլյանը չցանկացավ այս պահին այդ հարցին պատասխանել, ասելով միայն, որ կան ավելի հետաքրքիր աշխատանքներ, քան նախարարի աշխատանքն է ու քաղաքականությամբ զբաղվելը: