|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Դեկտեմբերի 25-ին Վրաստանի Հանրապետության խորհրդարանը ընդունել է բանաձև ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու ծրագրերի մասին՝ որպես արտաքին քաղաքական գերակայություն. հաղորդում է երկրի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունը:
«Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցությունը Վրաստանի արտաքին քաղաքականության անվիճելի գերակայությունն է»,- ասվում է խորհրդարանականների կողմից հաստատված փաստաթղթում:
Հիշեցնենք, որ Վրաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց ի վեր Վրաստանի իշխանությունները ձգտում էին անդամակցել ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին: 1992-ին Վրաստանը միացավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին:
Վրաստանը չի ճանաչում իրենից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը՝ այդ հանրապետությունները համարելով իր տարածքը: Մինչդեռ այնտեղ ռուս զինվորականներ կան: