|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանը կորցնում է Արևմուտքի աջակցությունը և գնալով ավելի է մոտենում Ռուսաստանին. հայտարարել է երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաhակաշվիլին Facebook-ում հրապարակած` իր «արևմտյան մանիֆեստում»։
Սահակաշվիլիի խոսքով՝ Վրաստանում իբր ավելի բարձր են հնչում «Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման և դիվանագիտական սահմանափակումների վերացման մասին խոսակցությունները»։
Նրա կարծիքով՝ իբր երկիր են ներմուծվել մեծ թվով «ռուսական հատուկ ծառայությունների գործակալներ», իսկ վրացական հեռուստառադիոտարածքը լցվել է ռուսական «բովանդակությամբ ու քարոզչությամբ»։
Նախկին նախագահի խոսքով՝ նավարկության տերմինալների և խորջրյա նավահանգստի նախագծերը, որոնք պետք է «պատուհան դառնան դեպի Եվրոպա», կրճատվել են, իսկ փոխարենը «գլխավոր ենթակառուցվածքային նախագիծը» Թբիլիսիի համար դարձել է «ոչ տնտեսական նշանակություն ունեցող» նոր ճանապարհների կառուցումը դեպի Ռուսաստան: