Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Արցախյան պատերազմից հետո բանակցային գործընթացը վերսկսելու դեպքում ի՞նչ է լինելու բանակցային կետերի ճակատագիրը։ «Նոյյան Տապան»-ի հարցին պատասխանում է «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, վերլուծաբան Շահան Գանատահարյանը։
Նախ պետք է նկատել, որ ներմիջնորդական առումով որոշակի հակասություններ կան համանախագահող երկրների միջեւ․նկատի ունեմ մի կողմից ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան եւ մյուս կողմից Ռուսաստանի դաշնությունը։ Այսինքն ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահական կազմի «մեկ երրորդը երկու երրորդի դիմաց» բանաձեւն է աշխատում։
Այդուհանդերձ կարծում եմ, որ կլինի վերադարձ ավանդական ձեւաչափին։
Այստեղ սակայն մի քանի հանգամանք նկատի պետք է ունենալ․ Երեւանը մինչ այժմ բանակցություններին մասնակցում էր Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորի կարգավիճակով։ Հիմա այդ դերն ստանձնել է Մոսկվան եւ դրա մասին բարձրագույն ամբիոնից բարձրաձայնվում է պաշտոնապես։
Իսկ ամենակարեւորն այն է, որ ամբողջ բանակցությունները հիմնվել էին Հելսինկյան եզրափակիչ ակտի 10-ը կետերից ամենահիմնարար 3 սկզբունքների վրա․ այն է՝ ուժի կիրառմանեւ կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովրդների իրավահավասարություն-ինքնորոշման իրավունք։
Այս երեք կետերից մնացել է ընդամենը մեկը․ ինքնորոշման իրավունքի իրացումով կարգավիճակի խնդիրը։ Ուրեմն հայկական կողմի համար կա խնդիր բանակցային նոր ռազմավարության մշակման։ Անկախ մարդասիրական բնույթի որոշելիք եւ իրականացնելիք խնդիրներից՝ գերիների վերադարձ անհայտ կորածների որոնողական աշխատանքներ, եւ այլն,հիմնականում հայկական կողմը կարող է առաջադրել Արցախի տարածքային ամբողջականութեան վերականգնման եւ այդ շրջածիրում՝ Ադրբեջանի հետ սահմանազատման-սահմանագծման եւ անկախության ճանաչման նպատակները։