|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Գուրգեն Արսենյանի՝ ՌԴ-ում դեսպան լինելու ագրեմանի հաստատման կամ չհաստատման գործընթացը գաղտնի է, և հանրային արձագանք այդ թեմայով չի լինելու:
Այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը, ով մինչ այդ երկար ժամանակ զրուցում էր Արսենյանի հետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլն անդրադարձել էր սույն հարցին և, հղում անելով իր աղբյուրներին, գրել, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել Պուտինին` ընդունել Արսենյանի ագրեմանը: Եվ ՌԴ նախագահը որոշել է ընդառաջել, քանի որ առաջիկայում Ռուսաստանն էլ է դեսպանի փոփոխություն անելու Հայաստանում։ Մտավախություն են ունեցել, որ մերժման դեպքում ՀՀ իշխանություններն էլ իրենց թեկնածուին կմերժեն։