կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-24 14:43
Արցախ

ՈՒՂԻՂ․ Փաշինյանի հրաժարականը պահանջողները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն

Հայաստանի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունների ամբողջական փաթեթը գլխավոր դատախազի և ՀՔԾ մոտ է և նրանք դեռ ունեն հնարավորություն՝ հարուցելու քրեական գործ՝ ըստ Yerkir.am-ի կառավարության շենքի առջև բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Կառավարության շենքը շրջափակած ցուցարարները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազության շենք, որից հետո պետք է շարունակեն անժամկետ նստացույցն ու հանրահավաքը Հանրապետության հրապարակում։

«Քանի որ այսօր կառավարության անդամները հասկացան, որ հանգիստ քուն չունեն իրենց երկրում, քանի պաշտոնավարում են, շարունակում ենք անժամկետ բողոքի ակցիաները։ Դուք օր ու արև չեք տեսնելու, դուք համարվելու եք իզգոյ հայոց երկրում»,-ասաց Գեղամ Մանուկյանը։

Մանրամասն՝ ուղիղ հեռարձակմամբ․