կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 12:40
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հրաժարականը պահանջողները փակել են Գյումրու Հաղթանակ փողոցը

Գյումրու Հաղթանակ փողոցում խաղաղ անհանզանդության բողոքի գործողություն են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մասնակիցներից մեկն ասաց, որ փողոցը փակել են, քանի որ Նիկոլ Փաշինյանի սխալ որոշումների արդյունքում 5 հազար զոհ ունի Հայաստանը և Փաշինյանը պետք է հեռանա։

«Այդ զոհերի ընտանիքներին կարո՞ղ է պատասխան տալ»,-հռետորական հարց տվեց ցուցարարը։

Մի տարբերակով պետք է բողոքի ակցիա անեինք, ես ընտրել եմ փողոց փակելու տարբերակը՝ ասաց մեկ այլ ցուցարար։

Մի ղեկավար, որը երկիրը հասցրել է կապիտուլյացիայի, չի կարող այն բերել ներդաշնակության, համերաշխության ու չի կարող երկրի առջև ծառացած հարցերը լուծել՝ նշեց մեկ այլ ցուցարար։

«Նա պետք է րոպե առաջ հեռանա։ Ես, որպես ՀՀ քաղաքացի, որը կուսակցական որևէ պատկանելություն չունի, իմ բողոքը հենց այսպես եմ արտահայտում, մինչև Փաշինյանը հեռանա։ Պետք է հեռանա, այլ տարբերակ չունի»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Ոստիկանները քաղաքացիներին համոզում էին բացել փողոցի երթևեկելի մասը։ Որոշ ժամանակ Գյումրու Հաղթանակ փողոցը փակ պահելուց հետո ցուցարաները բացեցին այն։

Մանրամասն՝ տեսանյութում․