|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Ոչ թալանին» նախաձեռնությունը հուլիսի 14-ին հավաք-երթ է անցկացնելու դեպի գլխավոր դատախազություն՝ պահանջելով պատժել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին, նրանց հրաման տվողներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին են խոսել նախաձեռնության անդամները:
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բողոքող քաղաքացիների նկատմամբ ոստիկանությունը ջրցան մեքենաներ կիրառեց, բռնություն գործադրեց, երկու հարյուրից ավելի մարդ բերման ենթարկվեց, այդ թվում` լրագրողներ:
Ներկայումս «Ոչ թալանին» նախաձեռնությունը հանդիպումներ է անցկացնում մարզերի բնակիչների հետ: Նրանք նաև մասնագետներից կազմված խումբ են ստեղծել, ովքեր պետք է ներկայացնեն ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու բոլոր մանրամասները:
Նախաձեռնության անդամները հիշեցրին, որ իրենց պահանջները չեն փոխվել՝ չեղարկել նոր սակագինը, վերանայել հինը՝ նվազեցման միտումով, եւ պատժել հունիսի 23-ին եւ հուլիսի 6-ին ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: