Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրահանձնաժողովը երկարաձգել է Թուրքիայում փախստականներին աջակցելու և երեխաներին կրթելու ծրագրերը. դեկտեմբերի 23-ին հաղորդել է հունական Kathimerini թերթը:
Ծրագրերը նախատեսված են մինչև 2022 թվականը, ընդհանուր գումարը կազմում է 485 միլիոն եվրո:
Ենթադրվում է, որ ավելի քան 1,8 միլիոն փախստականների հիմնական կարիքները հոգալու համար գումարը չի փոխանցվի Թուրքիայի կառավարությանը, այլ կբաշխվի Թուրքիայի Կարմիր մահիկի, Կարմիր խաչի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով: Ծրագրերը ներառում են նաև ավելի քան 700,000 երեխաների կրթություն:
Նշվում է, որ Թուրքիայում կա գրեթե 4 միլիոն փախստական, որոնց մեծ մասն ապրում է ճամբարներից դուրս: 2015-ին ավելի քան մեկ միլիոն մարդ ժամանել էր ԵՄ, ինչը հանգեցրել էր քաղաքական ճգնաժամի:
2016-ին ԵՄ-ն Թուրքիային առաջարկել էր 6 միլիարդ եվրո օգնություն սիրիացի փախստականներին:
2020 թ.-ին Հունաստանը և Կիպրոսը պնդում էին, որ ԵՄ-ն բանաձև ընդունի, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ կապված Հունաստանի կղզիների և Կիպրոսի շելֆային մասում դրա գործողությունների հետ: Հունաստանը նաև պահանջում էր դադարեցնել զենքի մատակարարումը Թուրքիային: Թուրքիան հորդորել է Եվրոպային՝ չտրվել Հունաստանի շանտաժին, ինչպես նաև փոխշահավետ հիմքերով հարաբերություններ սկսել զրոյից: Որպես ելակետ առաջարկվել է սկսել փախստականների խնդրից: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը ասել է, որ, իր կարծիքով, Թուրքիայի դեմ զենքի էմբարգոն ռազմավարական սխալ է: