կարևոր
3592 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 22:35
Աշխարհ

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին, որոնք տուժել են երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին հինգշաբթի հայտնել Է Ouest France պարբերականը՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆրանսուա Դելմային։

«Ֆրանսիան հինգշաբթի հայտարարել է, որ երկրաշարժից հետո Սիրիայի բնակչությանը 12 մլն եվրոյի չափով արտակարգ օգնություն կհատկացնի», - ասված է պարբերականի հաղորդագրության մեջ:

Ֆրանսիան նաեւ օգնություն կցուցաբերի Թուրքիային. իշխանությունները «առաջիկա ժամերին» այնտեղ 50 հազար պատվաստանյութ կուղարկեն դիֆթերիայի եւ փայտացման դեմ եւ կաջակցեն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գործունեությանը՝ 500 հազար եվրոյի չափով:

Սակայն, Դելմայի խոսքով, այդ աջակցությունը չի փոխի Ֆրանսիայի «քաղաքական մոտեցումը» սիրիական կառավարության նկատմամբ: