Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ամոթը լավ բան է` ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
«Թշնամուն անձնատուր եղածն իրավունք չունի հավակնելու քաղաքականություն ղեկավարելուն: Եթե նվազագույն հարգանք ունի երկրի եւ ժողովրդի հանդեպ, պետք է կամավոր գնա»,-ասաց նա:
Հիշեցրեց, որ ինքն առնվազն երկու տարի առաջ էր ասել, որ պատերազմ լինելու է:
«Բոլոր տվյալները ցույց էին տալիս, որ մենք պարտվելու ենք այդ պատերազմում: Այն, ինչ եղավ, հանկարծակիի չպետք է բերեր մեզ, մենք վաղուց պետք է իմանայինք, թե պատերազմն ինչպիսին է լինելու, իսկ ինքը չկարողացավ սպառազինության այնպիսի բալանս ստեղծել, որ մենք դուրս գանք իրավիճակից: Ոչ էլ կարողացավ ճիշտ բանակցել»,-ասաց Հրանտ Մարգարյանը:
Նա նշեց, որ «ժուլիկությունը», որը Փաշինյանը անում էր ներհայաստանյան մակարդակում, գործի դրեց նաև միջազգային ասպարեզում։
«Այս ամենով հանդերձ՝ Փաշինյանը չի ուզում հասկանալ, որ պետք է հեռանա, հետեւաբար, նրան պետք է հեռացնել, նա շատ վտանգավոր բան է անում՝ համառում է մնալ պաշտոնին եւ ժողովրդին մղում ծայրահեղությունների, որոնցից պետք է զերծ պահենք: Երկիրն այս պահին նոր ցնցումներ չպետք է ապրի: Մենք Էլչիբեյի Ադրբեջան չպետք է դառնանք»,-ասաց Հրանտ Մարգարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․