Փոխարժեքներ
23 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.58 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.93 |
GBP | ⚊ | £ 496.33 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Հայաստանում շարունակում են պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Որպես այլընտրանք ընդդիմությունն առաջադրել է իր միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Sputnik Արմենիայի սյունակագիրը հետաքրքրական դրվագներ է ներկայացնում փորձառու գործչի կենսագրությունից։
Այն ժամանակ մենք գրեթե ոչինչ չէինք լսել փիառի մասին, ու նոր վարչապետին պոպուլիզմի մեջ չէին կարող կասկածել։ Հիշեցի մուտքը «Ժիգուլիով», քանի որ հնարավոր է շուտով Մանուկյանը երկրորդ անգամ նույնր գետը մտնի, բայց դժվար թե սեփական մեքենայով աշխատանքի գնա։
«Պատկառելի գործարար ու ընտանիքին նվիրված մարդ ամերիկյան թրիլերից»,- ասաց մի երիտասարդ։
«Մի տեսակ շատ է նման մաթեմատիկայի ուսուցչի», – խոստովանեց մյուսն ու ճիշտ նշանակետին դիպավ։
Մանուկյանն իսկապես մասնագիտությամբ մաթեմատիկոս է, ընդ որում՝ տոհմական, հայրը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր, մայրն ավարտել էր նույն բուհի ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ֆակուլտետը, ու զարմանալի չէ, որ որդին գնաց Չեխովի անվան դպրոցում սովորելու, քանի որ այն մաթեմատիկական թեքումով էր։
Հետո ամեն ինչ գնաց մշակված սցենարով, ՄՊՀ, ասպիրանտուրա, ատենախոսության պաշտպանություն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա կարող էր շարունակել գիտական կարիերան, սակայն երիտասարդ գիտնականն այլ բարձրունքներով տարվեց։
Այստեղ՝ երկու նկատառում. այս նյութը «ներկայացնող» (իբր տեսեք՝ ով է եկել) իմաստ չունի, Մանուկյանն էլ դեռ վարչապետ չէ։ Երկրորդը՝ երիտասարդներին կարող է օգտակար ու նույնիսկ հետաքրքիր լինել, թե ով է նախկինում եղել Մանուկյանն ու ինչով է այսօր մեզ մոտ եկել։
Այսպես՝ Մանուկյանը իդեալիստ չէ, կարիերիստ չէ, խորհրդային տարիներին կոմունիստ չէր ու նույնիսկ հակառակը, ինչն այն ժամանակ մեծ խիզախություն էր պահանջում։
Էլ ի՞նչը կարող է երիտասարդներին հետաքրքրել նրբաճաշակ ինտելեկտուալի ու փորձառու քաղաքական գործչի կենսագրության մեջ։ Օրինակ՝ ծեծված դարձած «սերը հայրենիքի նկատմամբ» Մանուկյանի դեպքում կոնկրետ բովանդակություն ունի։ Նա ուսանողական տարիներից պայքարել է Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման համար, Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույցեր է կազմակերպել, ինչի պատճառով դուրս է մնացել ՄՊՀ-ից ու ԵՊՀ է տեղափոխվել։ Սակայն ուսմանը զուգահեռ նա շարունակել է զբաղվել քաղաքականությամբ։
Ոչ բոլորը գիտեն․ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբն առաջացել է Երևանում ներկայումս կիսամոռացված Թարգմանչաց տոնից։ Ի՞նչ, ո՞ր լեզվից ու ի՞նչ լեզվով են թարգմանել դրա հիմնադիրները Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Ըստ էության՝ տարերային-անկազմակերպից դեպի իմաստավորված-միավորող՝ Հայաստանի անկախության շարժում։
Շփվում էին ոչ պաշտոնական միջավայրում, տարբեր բաներ էին քննարկում, համախոհների շրջանակում ներառում էին մտավորականների, որոնց նմաններն այսօր գրեթե չկան։ Բանաստեղծ Սիլվա Կապուտիկյան, Կանադայում ԽՍՀՄ նախկին դեսպան Հմայակ Հարությունյան, Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյան, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Յակով Զարոբյան։ Բնակության վայրն էլ սկզբունքային նշանակություն չուներ։
«Ուսուցչի նման մարդու» ու «ամերիկյան թրիլերի կերպարի» քաղաքական ճանապարհի հաջորդ փուլը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեն, որը նա համակարգում էր։ Նա մաթեմատիկական ճշգրտությամբ փորձում էր հաշվարկել Արցախի անկախության ճանապարհը, ձեռքի հետ էլ գնահատել ազատախոհության հետևանքները։ Մանուկյանը վեց ամիս անցկացրեց «Մատրոսկայա տիշինա» մոսկովյան մեկուսարանում, ու դա նրա համար կորցրած ժամանակ չէր։
Հետո առանց «առաջին անգամ» արտահայտության անհնար է շարունակել։ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած առաջին քաղաքացիական անձը, որն ի հեճուկս ձևավորված պատկերացումների՝ ռազմական հաղթանակներ ունեցավ։
Քարվաճառ, Կապան, Բերձոր, Մարտակերտ․ այն ժամանակ այդ մարտական գործողությունները մեզ առաջին անգամ հաղթանակ բերեցին։
Հայոց բանակի առաջին ռազմական շքերթը Երևանի Հանրապետության հրապարակում ընդունում էր մաթեմատիկայի ուսուցչին նման մարդը։ Եթե շարունակենք թվարկել նրա ռազմական ու աշխատանքային հաղթանակները, դա կարող է դառնալ փառաբանում նրա վարչապետ դառնալու կապակցությամբ, սակայն դա դեռ փաստ չէ։ Սահմանափակվենք այսքանով ու չնշենք կնոջ ու երեխաների անունները, բայց հիշեցնենք ամենակարևորը․ ով էլ վարչապետ դառնա, նա մեկ, շատ-շատ երկու տարի է այդ պաշտոնում մնալու։ Հետո կլինեն նոր ընտրություններ, նոր խորհրդարան, նոր վարչապետ։
Այդ իմաստով Մանուկյանն անկասկած իրավացի է, երբ իրեն «մահապարտ վարչապետ» է անվանում։ Անդունդի եզրին հայտնված երկիրը պետք է փրկել անկումից, հեռացնել վտանգավոր եզրից ու հետո հմուտ ձեռքերի փոխանցել։
Ու Աստված տա, որ հաջողվի։
Սերգեյ Բաբլումյան