կարևոր
3301 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-16 11:55
Քաղաքական

Վազգեն Մանուկյանը ցավակցել է Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին

Վազգեն Մանուկյանը ցավակցել է Վանիկ Զաքարյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին

ՑԱՎԱԿՑԱԳԻՐ

Վանիկ Զաքարյանն անվանի գիտնական էր, մաթեմատիկոս, տաղանդավոր շախմատիստ և մանկավարժ, որը մեծ ավանդ ունի ոչ միայն Հայաստանում շախմատի զարգացման գործում, այլև գիտամանկավարժական, հասարակական ոլորտներում։

Բայց ինձ համար նա առաջին հերթին վառ անհատականություն էր և այդպես էլ ընկալվում էր բոլորի կողմից։

Պետության, ժողովրդի կյանքում նման արժեքավոր մարդկանց կորուստն անփոխարինելի է, հատկապես մեր օրերում, երբ անհատականությունը հազվադեպ հանդիպող երևույթ է։

Խորապես ցավակցում եմ մեծ մտավորականի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին այս ցավալի կորստի կապակցությամբ։

Վազգեն Մանուկյան