կարևոր
3082 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-08-22 18:06
Հասարակություն

Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր. Վազգեն Մանուկյանը ցավակցել է

Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր. Վազգեն Մանուկյանը ցավակցել է

Վազգեն Մանուկյանը ցավակցել է Սերժ Սրապիոնյանի մահվան կապակցությամբ․

«Գրականագետ Սերժ Սրապիոնյանը մեր իրականության եզակի մտավորականներից էր։ Նա ոչ միայն ազգային արժեքների կրող էր ու փոխանցող, այլեւ այդ արժեքների համար անձնազոհաբար պայքարող առաջամարտիկ, Հայաստանի ու հայ ժողովրդի ցավով տառապող հայ, որ երբեք չռեց ու ցավոք մեծ ցավը սրտում հեռացավ։

Վստահ եմ, որ մեր հասարակության գիտակցության մեջ տարիների ընթացքում նրա դրած ազգային սերմերն իրենց ծիլերն են տալու և կերտելու են Սրապիոնյանի երազած Հայրենիքը։

Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված մտավորականի ընտանիքին, հարազատներին, նրա մահը սգացող մեր քաղաքացիներին»։

Հիշեցնենք՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո այսօր 67 տարեկանում կյանքից հեռացել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը: