կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-22 13:24
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, դու ստախոս ես, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը որոշող միջպետական պայմանագիր չկա․ Նաիրա Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ոչ միայն դավաճան են, ոչ միայն պոպուլիստ են, ոչ միայն մեծ մանիպուլյատորներ են, այլև տգետ են՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ։

Նա նշեց, որ Նիկոլի տգետներից մեկը նրան փրկօղակ է հուշել, որի համաձայն Փաշինյանը տարածում է 1995թ-ին ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծը և ասում է՝ սահմանազատման հարցում բոլորը մեղավոր են, բացի իրենից։

«Ասում է՝ ահա տեսեք, ես մեղավոր չէմ, այս օրենքի վարչատարածքային բաժանումն է, որ հիմա ադրբեջանցիները վերցնում են։ Նիկո՛լ, դու ստախոս ես․ Հայաստանի և ցանկացած պետության սահման որոշվում է Պետական սահմանի մասին օրենքով, բայց մեր՝ Պետակա սահմանի մասին օրենքով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումը չկա։ Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային պայմանագրով կարող է վերջնականապես որոշվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, բայց քանի որ 70 տարի երկու պետությունն էլ եղել են Խորհրդային Միության կազմում, հնարավոր չի եղել միջպետական պայմանագիր սահմանել, հնարավոր չի եղել պետական սահման որոշել։ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային պայմանագիր չկա։ Նիկո՛լ, դու մոլորեցնում ես այն միամիտ, ազնիվ մարդկանց, որոնցից որոշ տոկոս դեռ հավատում է քեզ»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

Նա նշեց, որ ինքը սյունեցի է և իր գլուխն է խոնարհում հպարտ սյունեցիների առջև, որ թույլ չտվեցին, որ դավաճանը մտնի Սյունիք։

Մանրամասն՝ տեսանյութում․