Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքի ժամանակ ցավակցեց պատերազմում զոհվածների հարազատներին և նշեց, որ այսօր ամբողջ աշխարհի հայությունը ողբում է՝ հայտնում է Yerkir.am-ը։
Նա ասաց, որ դեռ հունիսին է զգուշացրել, որ մի քնաի ամսից պատերազմ է լինելու և ներկայացրել է մեր երկրի առջև եղած մարտահրավերները։ Դրան հաջորդել են հետապնդումները իր նկատմամբ։
«Նրանք մտածված տարան այսպիսի կորստի, 4 ամիս առաջ հնարավոր էր այնպես անել, որ պատերազմը չլիներ, բայց նրանք մտածված տարան դրան։ Նրանց անցած ճանապարհից էր պարզ»,-ասաց Ծառուկյանը։
Նա վստահեցրեց, որ այսօրվա վիճակը նույնն է, եթե նրանք մնան, երկիրը նույն ճանատագրին է արժանանալու․ ամեն ինչ մեռած է, ղեկավարություն չկա, գյուղապետը գյուղացի է ման գալիս, քաղաքապետը քաղաքացի, որ սահմանը պահեն։
«Նրանք չեն տիրապետում, չեն պատկերացնում։ Զոհվածների ծնողներին սուտ են ասում, որ կարողանան սառեցնեն իրավիճակը, բայց չեն հասկանում, որ արյունը չի սառում, չի մոռացվում»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Նա վստահ է, որ վայրկյան շուտ Փաշինյանի հրաժարականը օգուտ է երկրի տնտեսությանը և անվտանգությանը։
«Դրամը արժեզրկվում է, թոշակն ու նպաստը նույնն են, մարդիկ չեն կարողանալու, ինչքան շուտ հեռանա, այնքան ավելի շուտ կկարողնանք այս իրավիճակից դուրս գալ»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները սգո երթով շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ սգո կարգ կմատուցվի։
Մանրամասն՝ տեսանյութում․