կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-27 21:39
Հասարակություն

2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չուներ հայ զինվորի և ազգի մարտական վիճակի հետ. Ն. Հոխիկյան

2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չուներ հայ զինվորի և ազգի մարտական վիճակի հետ. Ն. Հոխիկյան
Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.
 
«Արցախի և ՀՀ հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացնելով տարբեր սադրիչ գործողություններ, հարձակվելով ՀՀ քաղաքացի հովվի վրա, գիշերը 350 մետր առաջ գալով Մարտակերտի հատվածում, պարբերաբար սպառնալիքներ հնչեցնելով Շուռնուխի բնակիչների նկատմամբ, թշնամին լարվածություն է ստեղծում և անթաքույց կերպով հող է նախապատրաստում առաջիկա նոր բախումների համար։
 
Այս պայմաններում խոսել միակողմանի խաղաղության կամ թշնամանքից հրաժարվելու մասին, նշանակում է վեր բարձրացնել ձեռքերը և հանձնվել։ Խաղաղությունը լավ բան է, բայց որքան էլ մենք վախենանք կամ խուսափենք թշնամուն ատամ ցույց տալուց, նա այնքան ավելի է մեզ հրելու դեպի նոր պատերազմ։
 
Խնդրում եմ՝ չասել, թե մենք չենք կարող, զենք չունենք, սպառված ենք կամ նման բաներ։ Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ պետք է։ Մեզ պակասում է զգոնությունը և ճիշտ տեղեկացված լինելը իրականության մասին։
 
2020-ի պատերազմը լավ մտածված բեմականացում էր և կապ չունի հայ զինվորի, հայ ազգի ոգեղենության, մարտական վիճակի հետ։ Հիմա ժամանակն է՝ սրբելու արցունքները և մտածելու առաջիկա տարիների հաղթանակների մասին։ Ժամանակն է նորից զինվելու»: