կարևոր
4321 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-16 12:52
Հասարակություն

Անտարբեր մի՛ եղեք, դուրս եկեք փրկե՛նք մեր հայրենիքը․ քաղաքացիներ կոչը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցները հավաքվել են  Կառավարության շենքի դիմաց, որտեղ ժամը 11-ին նախատեսված էր կառավարության հերթական նիստը: Ի դեպ, Կառավարության շենքի մոտ մեծ թվով սևբերետավորներ և ոստիկանական ուժեր են բերվել, այդ թվում՝ հետևի մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ իր նպատակն է քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։

«Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,- նշել է նա: