Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է, որ մի անտեսանելի ձեռք անում է ամեն ինչ` թույլ չտալու տարածաշրջանում և Հայաստանում կայունության հաստատումը։ Մեծ խաղի և մեծ շահերի մեջ մենք կարող ենք կորցնել ամեն ինչ։
Շատ կարևոր է՝ հստակ հաշվարկել Հայաստանին սպառնացող անկայունության ուղղությունները և հնարավորինս չեզոքացնել դրանք։
Անկայունության բոլոր ռիսկերը կարելի է բաժանել երկու խմբի՝ ներքին և արտաքին, սակայն դա կլինի ոչ կոռեկտ բաժանում, քանի որ դրանք նույն անտեսանելի ձեռքի շնորհիվ միշտ փոխկապակցվում են։
Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր ապակայունացումը
ա/ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիա։ Չպետք է մոռանալ, որ հայտնի և լատենտ համակարգերը ամբողջությամբ պահպանված են։ Դրանց ակտիվացմանը կարող է նպաստել իշխանությունը՝ իր գործունեությունը երկարաձգելու նպատակով, ինչն իհարկե կլինի բացարձակ արկածախնդրություն։
բ/ Սահմանային գյուղերում լոկալ ընդհարումների ակտիվացում՝ ռուս խաղաղապահների արժեզրկման և ընդհանուր բարձր լարվածության ֆոն ապահովելու համար։
գ/ Հայաստանում պսևոդո ազգային-հայրենասիրական կարգախոսներով քաղաքական ակտիվություն։ Ազդեցության գործակալներին կարող են միանալ ամենաազնիվ ու հայրենասիրական մղումներով շերտեր՝ չգիտակցելով, որ այսօր Հայաստանին միայն ու միայն խաղաղություն ու ժամանակ է պետք ։
դ/ Հայկական սփյուռքում հայրենասիրական ալիքի վրա, ի պաշտպանություն Արցախի և Մայր Հայաստանի, հակառուսական պրոցեսների գեներացիա։ Սփյուռքի տեսական հայրենասիրությունը կարող է վերածվել գործնական աղետի՝ Հայաստանի և Արցախի համար։
Հասարակության մեծ մասը, ցավոք, չի հասկանում այս ռիսկերի վտանգավորությունը։ Բայց, զարմանալիորեն, դեռևս չկա սրա անհրաժեշտ ծավալով գիտակցում ԱԺ-ում, պետական համակարգում։
Մենք ունենք մեկ հնարավորություն՝ խուսափելու համար այս ամենից։ Ցավով եմ ասում՝ չերաշխավորված հնարավորություն, բայց մյուս բոլոր դեպքերում ունենալու ենք երաշխավորված աղետ։ Հայաստանում պետք է շատ արագ ձևավորվի նոր անցումային կառավարություն։ Անհրաժեշտ է, որ պետական ամենակարևոր համակարգերը, ինստիտուտները օր առաջ դուրս բերվեն շոկային վիճակից, վերականգնեն կառավարելիությունը։ Միայն այդ դեպքում Հայաստանը կարող է մոբիլիզացնել իր բոլոր ռեսուրսները, միայն այդ դեպքում Հայաստանը կարող է խորքային բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ, ճիշտ մեսիջներ ուղարկել Արևմուտքին, Թուրքիային ու Ադրբեջանին։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք հայկական աշխարհում նոր, միասնական օրակարգ ձևավորել։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ