կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-13 18:52
Իրավական

Փաստաբան Վահե Գրիգորյանը վստահեցնում է` Քոչարյանի գործով շոկային նյութեր են հրապարակվելու

Փաստաբան Վահե Գրիգորյանը վստահեցնում է` Քոչարյանի գործով շոկային նյութեր են հրապարակվելու

Հույս ունեմ, որ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը կմերժվի:Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Վահե Գրիգորյանը: Նրա կարծիքով` Քոչարյանի փաստաբանները պրոֆեսիոնալ ու բարձրակարգ փաստաբաններ են և փաստաբանական էթիկայի համաձայն, ներկայացնում են իրենց պաշտպանյալի, տվյալ դեպքում` ամբաստանյալ Քոչարյանի դիրքորոշումը:

«Շատ ցավում եմ, որ այս կարևորության ու խորության գործը ինչ-որ դռնից մտնելու, մեկ այլ դռնից դուրս գալու օրինականությունը ստուգելու գործի է վերածվել, մենք ավելի բովանդակային փաստարկներ էինք ակնկալում»,-ասաց նա:

Անդրադառնալով շոկային նյութերի վերաբերյալ լրագրողների հարցերին, փաստաբանը  չշտապեց որևէ բան հրապարակել: «Վստահեցնում եմ` դրանց մասին ոչ միայն խոսվելու է, այլև հրապարակվելու են դատական նիստերի ընթացքում, սակայն առայժմ, քանի դեռ դատարանը չի որոշել, թե որ նյութերն են գաղտնիացվելու, ձեռնպահ կմնամ որևէ տեղեկություն հայտնել այնպիսի նյութերի մասին, որ կարող են գաղտնիացվել դռնփակ դատական նիստերում: Ամեն դեպքում վստահեցնում եմ, որ դրանք երբևէ չեն հրապարակվել մամուլում և երբ ասել եմ շոկային, շատ մեղմ եմ գտնվել»,- ասաց նա: