Թուրքական Hurriyet-ը ծանր է տարել երեկ Ազատության հրապարակում Ջահերով երթի մեկնարկից առաջ հերթական անգամ Թուրքիայի դրոշն այրելու երևույթը:
«Շոկային տեսարան՝ Երևանում» վերնագրված հոդվածում Hurriyet-ը տեղեկացրել է, որ «Հայոց ցեղասպանության պնդումների 102-րդ տարելիցի միջոցառումները» կազմակերպող խումբը հերթական անգամ այրել է Թուրքիայի դրոշը: Բացի Թուրքիայի դրոշից, ըստ թուրքական զառանցանքի, երիտասարդները նաև այրել են Ադրբեջանի դրոշը:
Միջանկյալ նշենք, որ 17 տարիների ընթացքում առաջին անգամ՝ նախորդ տարի, ապրիլյան դեպքերից հետո միայն Ազատության հրապարակում, բացի Թուրքիայի դրոշից, այրվել էր նաև Ադրբեջանի դրոշը:
Թերթը առանձնապես շեշտել է, որ երթին մասնակցել են ՀՅ Դաշնակցության անդամներ, Արցախից և Սփյուռքից ժամանած անհատներ: