|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ռազումկով» կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է հարցման արդյունքներ, որոնք ցույց են տալիս, որ ուկրաինացիների 42,1% -ը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին համարում է տարվա գլխավոր հիասթափություն՝ քաղաքական գործիչների շրջանում:
Հետազոտության համաձայն՝ այս կատեգորիայում երկրորդ տեղում է Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն (10,4%), իսկ երրորդ տեղում՝ ուկրաինական «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության քաղաքական խորհրդի ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը (2,3%):
Միևնույն ժամանակ, հարցված ուկրաինացիների գրեթե 20%-ը Զելենսկիին անվանել է տարվա քաղաքական գործիչ: Պորոշենկոն կրկին հետևում է նրան այս կատեգորիայում (10,4%), իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է ուկրաինական «Ընդդիմության պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն (5,3%):
Հետազոտության ընթացքում հարցվածների 66.8%-ը նշել է, որ այս պահին իրադարձությունները Ուկրաինայում զարգանում են «սխալ ուղղությամբ»: