|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ուկրաինան երկրում իրավիճակը ժողովրդավարական ճանապարհով կարգավորելու շանս ունի: Այդ մասին այսօր Կիևում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հստակ հասկացնել տվեցինք, որ կարծում ենք, որ դեռ կա Ուկրաինայի եվրոպական ապագան փրկելու հնարավորություն»,- ասել է նա:
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացիների կողքին է. «Ես հուսով եմ՝ ուկրաինացի ժողովուրդը գիտի, որ ԱՄՆ-ն իր կողքին է՝ մարդկային արժանապատվության, առողջ տնտեսության և ԵՄ-ի հետ սերտ կապերի փնտրտուքների ճանապարհին»: