կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-16 18:02
Աշխարհ

Ուրգանտի կատակը ուկրաինացիների մասին սկանդալի պատճառ է դարձել

Ուրգանտի կատակը ուկրաինացիների մասին սկանդալի պատճառ է դարձել

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտի կատակը ուկրաինացիների մասին  միջազգային սկանդալի պատճառ է դարձել: Գործին միջամտել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, որը «Առաջին ալիքի» տնօրինությունից պահանջել է գնահատական տալ կատարվածին:

 

«Ցավոք, մեր երկու ժողովուրդների պատմության մեջ քիչ չեն ողբերգական էջերը, որոնք սակարկության առարկա դարձնելը անթույլատրելի է: Ժամանակակից աշխարհում նման կատակները վատ վարքագծի արդյունք են եւ անհարգալից վերաբերմունք տոտալիտար վարչակքրգի միլիոնավոր զոհերի հիշատակի նկատմամբ»,- ընդգծել են ուկրաինացի դիվանագետները` հավելելով, որ սրամիտ լինելու փորձերը չպետք է իջնեն մարդկային դժբախտությունը, արյունահեղությունն ու մահը ծաղրելու մակարդակին:

 

«Սմակ» հաղորդաշարի թողարկումներից մեկի ժամանակ Ուրգանտն ասել էր. «Ես կոտորեցի կանաչին, ինչպես կարմիր կոմիսարը` ուկրաինական գյուղի բնակիչներին»: Ավելի ուշ նա ներողություն էր խնդրել իր միկրոբլոգում, նաեւ շարունակել. «Ինքս ինձ պատժելու համար պարտավորվում եմ պատրաստել միայն բորշչ, վարենիկներ,  գալուշկիներ (ուկրաինական ճաշատեսակներ.- խմբ.)` մինչեւ 2018 թվականը ներառյալ: Իսկ այս պահից հետ ծնված իմ երեխաներին, անկախ սեռից, կոչել Բոգդան»: