կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 19:12
Հասարակություն

Հակոբ Կարապենց կրթաթոշակին արժանացան Հայաստանի բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող վեց երիտասարդներ. Համազգայինի նախաձեռնություն

Հակոբ Կարապենց կրթաթոշակին արժանացան Հայաստանի բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող վեց երիտասարդներ. Համազգայինի նախաձեռնություն
Համազգայինի Երևանի գրասենյակը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Համազգայինի Երևանի գրասենյակում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Հակոբ Կարապենց» հիմնադրամի սահմանած ամենամյա կրթաթոշակի հանձնման արարողությունը: Սփյուռքահայ անվանի գրող Հակոբ Կարապենց կրթաթոշակին արժանացան Հայաստանի բուհերում սովորող շուրջ վեց երիտասարդներ, ովքեր բարձր առաջադիմության հետ մեկտեղ ունեն ստեղծագործական ձիրք, ցուցաբերում են հասարակական ակտիվություն, ստեղծագործական առաջին քայլերն են կատարում գրականության ասպարեզում։
 
Ուսանողներին իր շնորհավորանքի խոսքը ասաց Համազգայինի Կենտրոնական Վարչությոան ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը։ «Հակոբ Կարապենց» կրթաթոշակի արժանացան` ԵՊՀ հայ բանասիրության ֆակուտետի ուսանողներ՝ Արշակ Պողոսյանը, Սեդա Հակոբյանը, Գայանե Ավագյանը։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող՝ Նարեկ Մարտիրոսյանը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող՝ Ռոզա Ճաղարյանը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ուսանող՝ Աննա Դավթյանը:
 
«Հակոբ Կարապենց» կրթաթոշակը տրվում է 2000 թվականից սկսյալ, համաձայն Հակոբ Կարապենցի կտակի: Մեծանուն գրողի ցանկությունն է եղել խրախուսել հայրենի երիտասարդ ստեղծագործողին, ով կշարունակի հայ մշակույթի ավանդույթները ժամանակակից հայ գրականության և գրականագիտության, լրագրության և հայրենագիտության ասպարեզներում: