կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-14 19:05
Սպորտ

Լավագույն բակը և համայնքն արժանացան նախագահի մրցանակներին

Լավագույն բակը և համայնքն արժանացան նախագահի մրցանակներին
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մրցանակները հանձնվեցին լավագույն մարզական համայնքին, բակին և քաղաքային համայնքին: Մրցանակները հաղթողներին հանձնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Հաղթող են ճանաչվել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի թիվ 51 շենքի հարակից բակը, Սյունիքի մարզի Քաջարան քաղաքը և Շիրակի մարզի Ամասիա գյուղը:


Միջոցառման ընթացքում մրցանակներ են հանձնվել Հայաստանում և Արցախում 2012թ. անցկացված մարզական փառատոնի հաղթողներին: Բոլոր մրցանակակիրներն արժանացել են նաև դրամական պարգևների:

Լուսանկարը՝ armsport.am-ի: