Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները Անկարայի դեմ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով անհամատեղելի են դաշնակցային հարաբերությունների հետ.: «Սա հարձակում է Թուրքիայի ինքնիշխանության վրա»,- նշել է նա:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի, ինչպես նաև Թուրքիայում ևս երեք անձանց դեմ «Ռուսաստանի հետ առնչության համար»:
«Երեկ ԵՄ-ն սպառնացել է պատժամիջոցներ կիրառել մեր դեմ, հետո՝ ԱՄՆ-ը ... Մինչ այժմ CAATSA-ն ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել, բացի ՆԱՏՕ-ի երկրից: Ի՞նչ է այդ դաշինքը, ո՞րն է հիմքը: Թուրքիան Ռուսաստանից գնել է Ս-400-ը: Մի՞թե Թուրքիան ձեզանից չի՞ պահանջել հակաօդային պաշտպանության համակարգ: Այս որոշումը հարձակում է մեր ինքնիշխանության դեմ, մեզ վրա ճնշում գործադրելու միջոց է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Նա նշել է, որ Թուրքիան բազմիցս առաջարկել է Միացյալ Նահանգներին՝ ստեղծել աշխատանքային խումբ Ս-400-ի վերաբերյալ հակասությունները լուծելու համար: «Երեկվա որոշումից հետո մենք կրկնակի քրտնաջան կաշխատենք պաշտպանական արդյունաբերության մեջ մեր սեփական արտադրությունն ավելացնելու համար: Մենք վաղուց ենք հետևում թողել այն օրը, երբ նման պատժամիջոցները խանգարում են մեզ»,- հավելել է Թուրքիայի ղեկավարը: