կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-26 15:03
Աշխարհ

Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ են. Մակրոն

Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցներն անարդյունավետ են. Մակրոն

Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անարդյունավետ է որակել ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ և կոչ արել վերանայել Ռուսաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունները:

Ըստ «Ֆիգարո» ֆրանսիական թերթի, պատասխանելով լրագրողների՝ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին ազատ արձակելու համար Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետության, ինչպես նաև  Մինսկում բելառուս ընդդիմադիրին ինքնաթիռից ապօրինաբար իջեցնելուց հետո Բելառուսի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին հարցին, Մակրոնն ասել է. «Ձեր հայտարարությունները միանգամայն ճիշտ են, բայց ի՞նչ այլ լուծում կարող եք առաջարկել»:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, քննադատելով ԵՄ-ի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, ասել է. «Եվրամիությունը բանակցությունները փոխարինել է հակառուսական պատժամիջոցներով և թշնամական հայտարարություններով»: