Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի՛ հայրենակիցներ
Հայաստանի իշխանությունները հերթական պարտությանն են տանում հայ ժողովրդին։ Տապալվել է կորոնավարակի դեմ պատերազմն՝ իր բոլոր փուլերում։ Սկզբում վիրուսին չէին նկատում, որպեսզի կարողանան գրավել Սահմանադրական դատարանը։ Հետո նկատելու տվեցին, բայց արդեն ուշ էր։ Սկսեցին իրենց ոճին հավատարիմ մեղադրել ժողովրդին։ Հիմա էլ իշխանությունները տապալում են պատվաստման գործընթացը։
Հայաստանը պատվաստումների ցածր՝ 8–տոկոսանոց ցուցանիշով Մոզամբիկի տիպի երկրների շարքում է հայտնվել՝ առնվազն 3–ից 8 անգամ հետ մնալով հարևան երկրներից։
Իշխանությունների վարքագիծը կորոնապատերազմում հիշեցնում է Խնկոյանի բանաստեղծության հերոսին։
Թռի-վռի Մի ճպուռ, Ողջ ամառը Շուռ ու մուռ։
Ասելս այն է, որ ամառային շրջանը բաց թողնվեց, չիրականացվեց ճիշտ քարոզ և պատվաստումները ձախողվեցին։ Իրենց խայտառակ աշխատանքը, ավելի ճիշտ՝ աշխատանքի բացակայությունն այսօր փորձում են լրացնել վարչական մեթոդներով, բայց արդյունքում անգրագետ որոշումներ են կայացվում ու խնդիրը չի լուծվում։
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1–ից աշխատողներին պարտադրված է պատվաստված լինելու հավաստագիր կամ բացասական պատասխանով թեստի հանձնման փաստաթուղթ ունենալ։ Հակառակ դեպքում պատժիչ գործողություններ և տուգանք է կիրառվում։ Եվ սա այն իշխանությունն է, որը ձևավորվել է «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ» կարգախոսով։
Ըստ իս՝ մարդկանց չպատվաստվելու պատճառներից մեկն այն է, որ նրանք չեն վստահում այս իշխանությունների նախաձեռնություններին։
Կորոնավարակի դեմ պայքարը և պատվաստումների ցուցանիշները բարելավելու համար պետք է ռացիոնալ մոտենալ խնդրին, չընդունել անտրամաբանական որոշումներ։
Այսպես, եթե մարդը հիվանդացել է կորանայով ու բնական ճանապարհով ձեռք բերել հակամարմիններ, ապա որոշակի ժամանակով պետք չէ նրան ստիպել պատվաստվել։ Քաղաքացին կարող է ցույց տալ հակամարմնի առկայության հավաստաթուղթ և վերջ։ Իսկ եթե չկան ստանդարտներ, թե որ քանակի հակամարմինը համարել բավարար, ապա այդ ստանդարտը կարելի է սահմանել՝ ելնելով այն ցուցանիշներից, որոնք առաջանում են պատվաստումների արդյունքում։ Եվ չարժե մարդկանց ստիպել այս դեպքում թեստավորվել, որն արդեն բացահայտ թալանի է վերածվել։
Հիվանդացած լավացածների համար ճիշտ կլինի սահմանել մեկանգամյա ներարկումով պատվաստանյութերի ապահովում:
Հաջորդ առաջարկը։ Քանի որ հիմնական ռիսկային գոտում տարեց մարդիկ են, ապա նրանց պատվաստումն անհրաժեշտություն է։ Թոշակառուների պատվաստումը խրախուսելու համար պետք է ֆինանսական շահագրգռվածություն առաջացնել։ Օրինակ՝ պատվաստվելու դեպքում նրանք պետք է միանվագ ստանան 10.000 դրամ։ Այս մեթոդը տարբեր երկրներում կիրառվում է։
Եթե ասեն, որ բյուջեում փող չկա, ապա պետք է հարց տալ, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ պարգևավճարների, հունական կղզիների թանկարժեք հանգստավայրերի, սեփական անվտանգությունն ապահովելու համար ուժային կառույցներին տրվելիք գումարներ միշտ գտնվում են, իսկ ահա հպարտ որակված քաղաքացիների համար՝ ոչ։ Այնպես որ, ցանկության դեպքում ամեն ինչ էլ կարելի է անել։
ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյան