Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am–ի տեղեկություններով՝ ՀՀ նախարարություններում արգելափակվել է Facebook սոցցանցը։ Նախարարություններում ասել են, որ նպատակը, իբր, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելն է։
Սակայն ակնհայտ է, որ գործող ռեժիմը փորձում է ամեն կերպ նվազեցնել աշխատակիցների տեղեկատվական հասանելիությունը, երկրում տիրող ներքաղաքական զարգացումների ֆոնին, կանխելու համար նաև նրանց հնարավոր մասնակցությունը ամբողջ երկրով ծավալված անհնազանդության և բողոքի ցույցերին։
Հարց է առաջանում՝ինչո՞ւ այս 2,5 տարվա ընթացքում «արդյունավետությունը» բարձրացնելու համար նման քայլի չեն գնացել և նման բան են անում միայն այս՝ իշխանությունների համար ծանր օրերին։
Սոցցանցերում նաև տեղեկություններ էր տարածվել, որ մի շարք հայտնի «նիկոլամետ» գործարարներ, որոնք այս երկու տարում ակտիվորեն մերձիշխանական ֆեյքերի ֆաբրիկաներ էին գործարկում, այժմ «խորտակվող նավից փրկվելու» համար փակել են դրանք, մնացել է միայն հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ–ը։