Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեռնոգորիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը (նստավայրը՝ Բուխարեստ) փետրվարի 21-ից 22-ը գտնվում էր Չեռնոգորիայում, որտեղ հանդիպումներ ունեցավ Արտաքին գործերի և Մշակույթի նախարարություններում, ինչպես նաև մայրաքաղաք Պոդգորիցայի քաղաքապետարանում:
ԱԳ նախարար Սրջան Դարմանովիչի և եվրոպական հարցերով նախարար Անդրիյա Պեյովիչի հետ հանդիպումների ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների խթանման խնդիրներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, անդրադարձ կատարվեց երկկողմ իրավապայմանագրային հիմքի ստեղծմանը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս անցյալ տարվա սկզբին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի Չեռնոգորիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Դեսպան Գասպարյանը նախարարներ Դարմանովիչին եւ Պեյովիչին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ԵՄ-ի հետ համագործակցության և Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների ընթացքը:
Նախարարներն իրենց հերթին ներկայացրեցին Չեռնոգորիայի արտաքին քաղաքականության երկու կարևորագույն ուղղությունները` ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցությունը և դրա հեռանկարները:
Զրուցակիցներն անդրադարձան եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության հարցերին:
Երկկողմ կապերի զարգացման համատեքստում կարևորվեց ապակենտրոնացված համագործակցության խթանումը և զբոսաշրջության ու մշակույթի բնագավառներում արդեն իսկ իրականացվող որոշ ծրագրերի խրախուսումը:
Այս առումով երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ քաղաքացիների համար մայիս և հունիս ամիսների ընթացքում մուտքի արտոնագրերի վերացման, ինչպես նաև մայրաքաղաքներ Երևանի եւ Պոդգորիցայի միջև 1974 թվականից հաստատված եղբայրական կապերի առնչությամբ:
Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկվեցին նաև ԱԳՆ երկկողմ հարցերով գլխավոր վարչության գլխավոր տնօրեն Իվան Լեկովիչի հետ:
Պոդգորիցայի քաղաքապետի տեղակալ Բորիս Մուգոշայի հետ հանդիպմանը դեսպան Գասպարյանն անդրադարձավ Երևանի և Պոդգորիցայի միջև համագործակցության ավելի ընդլայնաման հարցերին՝ կարևորելով քաղաքապետարանների միջև արդեն առկա համագործակցությունը:
Մշակույթի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ստեղծման և տարբեր ծարգրերի գործարկման շուրջ դեսպան Գասպարյանը պատմական Ցետինյե քաղաքում քննարկում ունեցավ Չեռնոգորիայի մշակույթի նախարարության մշակութային և գեղարվեստական տնօրինության գլխավոր տնօրեն Դրագիցա Միլիչի հետ:
Պոդգորիցայի քաղաքապետարանում և մշակույթի նախարարությունում հանդիպումներին ներկա էին նաև Չեռնոգորիայի նորաստեղծ հայ համայնքի ղեկավարները։
ՀՀ ԱԳՆ