|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել: «News.5tv.am»-ի ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը:
Օրինակ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը ստացել է մոտ 4 մլն դրամ պարգևավճար, Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը 2 մլն 430 հազար դրամ: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:
Աստղաբաշխական պարգևավճարներ են տրվել նաև մարզպետարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին 2.5 մլն-ի չափով։
Մոտ 4,5 մլն՝ Պաշտպանության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարներին, ևս 4,5 մլն-ի չափով՝ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարին, մոտ 4 մլն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության, Կրթության գիտության մշակույթի և սպորտի գլխավոր քարտուղարներին, մոտ 4,8 մլն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարներին․․․։