կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 17:20
Առանց Կատեգորիա

«Լուսավոր Հայաստան»-ն ուզում է ստեղծել քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով

«Լուսավոր Հայաստան»-ն ուզում է ստեղծել քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողով

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է Երևանի քաղաքապետարանի հետ կապված կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ֆեյսբուքյան իր էջում այս մասին  գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. 

«ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է 2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում՝ գույքային, ինչպես նաև ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց»: