Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանի կառավարությունը հաստատեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ այս միջոցառումը վերաբերում է այն անձանց, որոնք Արցախում պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:
«Բացի ավերածությունների հետևանքով կորցրած տներից, կա նաև մարդկանց մի փոքր հատված, որոնք ուղղակի տեղահանված են որոշ գյուղերից: Քանի որ իրենք այդ մասով շահառու չէին հանդիսանում նախորդ միջոցառմանը, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու: Այսինքն, այն բոլոր քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախում, հանդիսանալու են շահառու»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ընտանիքը յուրաքանչյուր անդամի, այդ թվում՝ անչափահասների հաշվով կստանա 250 հազար դրամ աջակցություն:
Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։ Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:
Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը: