|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցումից զատ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը միանվագ 250,000 դրամ աջակցություն է տրամադրում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց։
Նախարարությունից հայտնում են, որ ծրագրից կարող են օգտվել օրենսդրությամբ նախատեսված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ նույնացված անձինք։
Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհ հանդիսացող անձինք կարող են դիմել ԱՍՀՆ /թեժ գիծ՝ 114/, Ոստիկանություն /թեժ գիծ՝ 102/ կամ գործընկեր հասարակական կազմակերպություն՝ «Դեմոկրատիան այսօր»՝ թեժ գիծ՝ 080 05 05 58: