կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-09 16:43
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկրի ՀՆԱ-ն կրճատվելու է, սրվելու է աղքատությունը, մարդիկ գործազուրկ են դառնալու․ Արծվիկ Մինասյան

Երկրի տնտեսության վիճակը, որ ծանր էր մինչ պատերազմը, հիմա ծանրագույն վիճակում է հայտնվել՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը դեպի ԱԺ երթի ժամանակ, որտեղ էլ պետք է անցկացնեն Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք։

«Միայն այն, որ հայրենիքի 1/3 մասը կորցրինք, որը ոչ միայն որպես հողային ֆոնդ էր, այլև տնտեսական հսկայական պոտենցիալ ունեցող և ներդրումներ կատարած տարածքներ էին։ Այս բոլորը երկրի ՀՆԱ-ն կրճատելու են երկնիշ թվերով, սրվելու է աղքատությունը, մարդիկ գործազուրկ են դառնալու։ Գումարած փախստականների, անտուն մնացածների հաշմանդամների հսկայական բեռը երկրի համար բերելու է հսկայական ռեսուրսներ ներգրավելու պահանջ։ Դա նշանակում է, որ այն իշխանությունը, որը միայն իր պարգևավճարներն է պատկերացնում, երկիրն է՛լ ավելի է տանում տնտեսական վերջնական կործանման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ նաև այս առումով նոր իշխանությունը կարևոր խնդիր ունի լուծելու՝ կասեցնելու տնտեսական փլուզումը, սոցիալական վիճակի կայունություն բերելու, առողջապահական համակարգի խնդիրները լուծելու, որովհետև եթե այս խնդիրները չլուծվեն, դրան էլ գումարվի արտագաղթը, որն սպասվում է, Հայաստանը տնտեսական կենսունակության առումով զրոյանալու է։

Ավելի վաղ հայտնել էինք ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը։ 

Մանրամասն՝ տեսանյութում․