Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ-ում արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 63,5 տոկոս է․ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ԱԺ-ում՝ 2020 թ-ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց, որ սա համադրելի է այլ երկրների հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ որ երկրի հետ է սա համադրելի և․ օրինակ, Վրաստանի հետ համեմատությունն ինչպիսին է։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց․ «Վրաստանում սեփական արժույթով արտահայտված պարտքի կշիռը 20,9 տոկոս է, մեր դեպքում մոտ 24։ 2019 թ-ին մեզ մոտ եղել է 20,8։ Համադրելի երկրներ երբ նշեցի, միայն Վրաստանը նկատի չունեի, և նկատի ունեի ոչ միայն պարտքի մեր արտարժույթի կշիռը, այլ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը»։
Նա նշեց, որ իրենք կարծում են, որ ՀՀ տնետսական կառուցվածքի և Սահմանադրության ու աշխարհագրության պայմաններում, այլ տարբերակ, քան արտահանմանը միտված տնտեսակն աճի մոդել ունենալը դժվար է պատկերացնել։ Հետևաբար, որ պետք է այս ուղղությամբ ջանք գործադրել, իրենք արձանագրել են։ Այս հարցերի պատասխանները, նրա խոսքով, պետք է դնել և գնալ լուծումների ճանապարհով։
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ պետք է ունենանք բարձր արտադրողական և որակյալ առաջարկ, որ հնարավոր լինի միջազգային շուկային հետաքրքրել։ Սրա համար պետք է մեր առաջնահերթություններ գիտակցենք․ պարտադիր չէ, որ մենք ամեն ինչ արտադրենք մրցունակ լինելու համար, շատ երկրներ ընտրում են մեկ-երկու ուղղություն։
Ատոմ Ջանջուղազյանը հակադարձեց, որ ինքը վստահ չէ, որ Ֆինանսների նախարարությունը ուղղակի անելիք ունի այստեղ։
«Պետական բյուջեն պիտի ներդրում կատարի ենթակառուցվածքային ծրագրերում։ Այս տեսակետից կդժվարանամ ասել, որ եթե կան երկրներ, որ կենտրոնացած են կոնկրետ ուղղությունների վրա, ամբողջ հարցն այն է՝ որ չափով է այդ գործընթացին մասնակից պետությունը։ Կա նաև տեսակետ, որ կառավարությունը ամենառացիոնալ միավորը չէ տնտեսական որոշումներ կայացնելու համար»,-ասաց Ջանջուղազյանը։
Նա վստահ չէ, որ պետությունը պետք է կառուցի այդ կոնկերտ ուղղությունը, բայց սա չի նշանակում, որ բացառում է։
«Եթե այդպիսի պրոյեկտ լինի, պարտադիր չէ, որ պետությունը մասնակցի, որևէ ընկերություն կարող է դա իրականանել, միշտ չէ, որ պետության մասնակցությունը կարևոր ազդակ է»,-ասաց նա։
Ջանջուղազյանը նաև նշեց, որ 2020 թ-ի բյուջեի չնախատեսված ծախսերը մոտ 200 միլիարդ դրամ են կազմել՝ պայմանավորված համավարակով ու պատերազմով։
Մանարամասն՝ տեսանյութում․