|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է Աշխարհի բնակչության հեռանկարներ-2015» ամենամյա զեկույցը, որում ներկայացված է Երկիր մոլորակի բնակչության ժողովրդագրական դինամիկան մինչև 2100 թվականը:
Հայաստանի ժողովրդագրական պատկերի վերաբերյալ զեկույցում նշվում է, որ 2015 թվականին Հայաստանի բնակչությունը 3 մլն 18 հազար է, 2030 թվականին այն լինելու է 2 մլն 993 հազար, 2050 թվականին՝ 2 մլն 729 հազար՝ 9,6 % կորստով իսկ 2100 թվականին՝ 1 մլն 739 հազար մարդ: Ըստ էության, ստացվում է, որ 50 տարում Հայաստանում բնակչությունը կրճատվելու է գրեթե մեկ միլիոնով:
Զեկույցի համաձայն՝ Երկիր մոլորակի բնակչությունը 2100 թվականին հասնելու է 11,213 մլրդ-ի: Հատկանշական է, որ մինչև 2050 թվականը մոլորակի բնակչության աճը ապահովելու է; 9 երկիր՝ Հնդկաստան, Նիգերիա, Պակիստան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եթովպիա, ԱՄՆ, Ինդոնեզիա, Ուգանդա և Տանզանիա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։