Փոխարժեքներ
10 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.85 |
EUR | ⚊ | € 408.8 |
RUB | ⚊ | ₽ 3.8762 |
GBP | ⚊ | £ 487.25 |
GEL | ⚊ | ₾ 140.07 |
Հայաստանում դեկտեմբերի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1138 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 144066 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 535833 վերջին մեկ օրում` 3306 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 20540 պացիենտ. մեկ օրում նվազել է 272-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 120532 անձ, վերջին մեկ օրում՝ 1385 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 2393 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 601 է: