Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր զինվորը հերոս է, նա երբեք չի պարտվել։ Մենք հարություն կառնենք ու անպայման կվերադարձնենք հողերը։ Ըստ Yerkir.am-ի՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով՝ մտավորականների հավաքի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մաիլյանը։
«Արդեն 30 տարի է՝ միշտ խոսում եմ թուրքամետ մշակույթի դեմ, դարձել եմ թշնամի իմ սեփական ժողովրդին ու մտել «սև ցուցակների» մեջ։ Բայց մենք պետք է անպայման բարձրացնենք մշակույթի գործչի վարկանիշը։ Արվեստի գործիչն այսօր պետք է թելադրող լինի, այլ ոչ թե լինի շատ ցածր ու չկարողանա պայքարել թուրքամետ մշակույթի դեմ»,- ասաց երգչուհին ու հանդես եկավ մի քանի առաջարկներով՝ վտանգված Սյունիքում ստեղծել երկարատև փառատոն և ռաբիս երաժիշտների դեմ պայքարել վերապրոֆիլացման վարպետության դասերով:
«Գնում եմ տարբեր երկրներ՝ փառատոների, շարականներ ու ժողովրդական երգեր կատարելով, ու զգում եմ, որ կատարում եմ պետության դեսպանի դեր։ Իսկ ինչո՞ւ պետք է մենք խեղճանանք»,- ասաց Աննա Մայիլյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: