կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-14 15:37
Քաղաքական

Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում. սա հատուկ ծրագի՞ր է՝ հավեսով ազգին պառակտելու. Աննա Մայիլյան

Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում. սա հատուկ ծրագի՞ր է՝ հավեսով ազգին պառակտելու. Աննա Մայիլյան

Երգչուհի (սոպրանո) Աննա Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սա ի՞նչ է։ Հատուկ ծրագի՞ր է՝ հավեսով ազգին պառակտելու։ Կարող է ոչինչ չեմ հասկանում քաղաքականությունից, բայց հաստատ վստահ եմ, որ այս կորոնավիրուսային խայտառակության պայմաններում այսօրվա խայտառակությունը չպետք է լիներ։

Սա կատարյալ խելագարություն է, անթույլատրելի վիճակ։ Այսօր նախ՝ պետք է պրոֆեսիոնալ կերպով պայքարենք վիրուսի նահանջի համար, հետո նոր դիմենք նման քայլերի։ Կարծում եմ՝ նորից ու նորից խայտառակվեցին։

Սարսափելի ամոթ և ցավ եմ զգում։ Երկիրը առաջ տանելու համար այնքան խնդիրներ կան, որ պետք է լուծել, միասնական կերպով, այլ ոչ թե անձնական կռիվ-կռիվ խաղալով։ Ինչպես անենք, որ մեր ղեկավար մարդիկ սա ի վերջո հասկանան, թողնեն մի կողմ անձնական շահերը և հավաքվեն՝ ի շահ մեր ազգի, երկրի։ Վիճակը լուրջ է։ Վիճակը լուրջ է բոլոր բնագավառներում ՝ մշակութային, գիտական, առողջապահության, կրթական…..

Տարիներ ի վեր մեր ժողովուրդը սնվել է անգրագիտությամբ, անորակ երաժշտությամբ, հնդկական և այլ սարսափելի անմակարդակ սերիալներով, գումարով դիպլոմներ ունենալով և այլն։ Իհարկե խնդիրները շատ են, բայց պետք է սկսել կարգավորել կրթական ոլորտը և հարցերը լուծել՝  նկատի ունենալով արտաքին վտանգները։ Չգիտեմ՝ ինչ մտածեմ։ Ուրանալով մեր հավատքը, ազգային արժեքները՝ այսպես էլ պետք է լիներ»։