կարևոր
2005 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-09 15:08
Հասարակություն

Խնդրում եմ իր սաներին, ժողովրդին պահպանել Գագիկ Գինոսյանի թողած արժեքավոր ժառանգությունը․ Աննա Մայիլյան

Հայ ժողովուրդն այսօր վերջին հրաժեշտը տվեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։ Կամերային երաժշտության  տունն ու բակը բազմամարդ էր, հավաքվել էին մշակութային,հանրային ու քաղաքական գործիչներ, նրա  արվեստն ու հայ տեսակը գնահատող  քաղաքացիներ։

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը Yerkir.am-ի հետ զրույցում առանձնակի գնահատեց Գագիկ Գինոսյանի ստեղծած ազգային ժառանգությունը։

«Խնդրում եմ իր սաներին, ժողովրդին պահպանել Գագիկ Գինոսյանի թողած արժեքավոր  ժառանգությունը»,-ասաց Աննա Մայիլյանը։

 Մանրամասն՝ տեսանյութում։