|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 8-ին ընդունել է «Ջիջի» ՓԲԸ և «Էսէֆէլ» ՍՊԸ հիմնադիր ղեկավարներ Խաչատուր Գրիգորյանին և Արսեն Գևորգյանին:
Երկրի ղեկավարը նշել է, որ ստեղծված իրավիճակում Կառավարությունը տնտեսության զարգացման համար նոր ուղղություններ է մշակում, որտեղ առանցքային դերակատարություն է ունենալու տեխնոլոգիական ոլորտը: Այդ համատեքստում նախագահը ողջունելի է համարել նշված ընկերությունների կողմից ներկայացված առաջարկները՝ Արցախում ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ տեխնոլոգիապես ուժեղ ու զարգացած երկիր կառուցելու նպատակով իշխանությունները ջանքեր չեն խնայելու և դաշտն ավելի գրավիչ դարձնելու համար մշտապես պատրաստ են ոլորտի մասնագետների հետ բաց և ինստիտուցիոնալ քննարկումներ իրականացնել: