կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-09 19:50
Հասարակություն

Նոր համագործակցության հնարավոր ուղղություններ՝ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ

Նոր համագործակցության հնարավոր ուղղություններ՝ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի հետ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակությանը։ Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրել է, որ իրենք աշխարհի տարբեր երկրներում ուռուցքաբանության ոլորտին  աջակցման ծրագրեր են իրականացնում։

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ երկարամյա համագործակցության արդյունքում հանգել են այն կարծիքին, որ հայ բժիշկները մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեն։

Նախարար Լևոն Ալթունյանը բարձր է գնահատել աշխարհում ճանաչում ունեցող կենտրոնի աջակցությունը` ուղղված Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանը։ Ալեքսանդր Էգերմոնտը նշել է, որ Գյուստավ Ռուսսի ինստիտուտում գործող` բուժում, խնամք և գիտահետազոտական աշխատանք մոդելը Հայաստանում ներդնելու համար կրթական և գիտական մեծ ներուժ կա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  համագործակցության հնարավոր ուղղությունները, առաջնահերթություններն ու ակնկալվող արդյունքները։ Լևոն Ալթունյանը կարևորել է համագործությունը հիվանդությունների կանխարգելման, առողջ ապրելակերպի ներդրման, պալիատիվ խնամքի և այլ ոլորտներում։

Շնորհակալություն հայտնելով համագործակցության և հայ մասնագետների նկատմամբ ունեցած վստահության համար` նախարարը  պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախանշվող բոլոր ծրագրերին։

ՀՀ առողջապահության նախարարություն