|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում դեկտեմբերի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 584 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142928 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 532527 վերջին մեկ օրում` 2302 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 20812 պացիենտ. մեկ օրում նվազել է 944-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 119147 անձ, վերջին մեկ օրում՝1498 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 2372 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 597 է: