|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում. հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Ռուս խաղաղապահները պայթյունավտանգ առարկաներից մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտ քաղաքի հարավային ծայրամասում: Ականազերծման ընթացքում մեկ օրում սակրավորները մոտ 100 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել եւ վնասազերծել: Պայթյունավտանգ առարկաները տարվում են հատուկ սարքավորված պոլիգոն եւ ոչնչացվում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` անհրաժեշտ անվտանգության միջոցառումների ապահովմամբ:
Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից մաքրվել է ավելի քան 38 հա տեղանք եւ շուրջ 12 կիլոմետր ճանապարհ, ստուգվել է ավելի քան 100 տուն եւ սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 1100 պայթուցիկ օբյեկտ:
Ռուս խաղաղապահներն ապահովում են անվտանգությունը եւ օգնություն ցուցաբերում բրիգադներին էլեկտրահաղորդման գծերի, գազատարների, կապի գծերի եւ տրանսֆորմատորային ենթակայանների վերականգնման աշխատանքներում: