|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ոստիկանությունը ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերել Բրյուսելում, Բելգիայի թուրքական ֆեդերացիայի շենքի մոտ, սարքն արդեն վնասազերծված է, հայտնում է պարբերականը։
Հեռուստաալիքի տվյալներով, մոտ 13։30-ին ինչ–որ մեկը կասկածելի առարկա է հայտնաբերել շենքի մոտ ու ոստիկանություն է կանչել։ Իրավապահները անվտանգության գոտի են ստեղծել ու կանչել սակրավորներին։ Մոտ 16։30-ին անվտանգության ծառայությունները ավարտել էին իրենց աշխատանքները դեպքի վայրում։
Պայթուցիկ սարքի հայտնաբերման փաստով հետաքննություն է սկսվել, դեռ ոչ ոք ձերբակալված չէ։