|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 հազար խաղաղ բնակչի են տարհանել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։
Հաղորդագրության համաձայն՝ ռազմական գործողությունների սկզբից սկսած ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր է տեղափոխվել մոտ 5 հազար մարդ։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են սաք սնունդ և հանգստյան սենյակ, ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։
Ըստ տեղեկագրի՝ շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։