Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչները եռօրյա աշխատանքային այցով Իրանում էին:
Կենտրոնից հայտնում են, որ նրանք Թեհրանում մասնակցել են «Հումանիտար հակաականային գործունեություն, մարտահրավերներ և փորձ» կլոր սեղան – հանդիպմանը, որին ներկա են եղել մասնագետներ աշխարհի շուրջ 4 տասնյակից ավելի երկրներից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՄԱԿ-ից, Միջազգային Կարմիր Խաչից և այլ կազմակերպություններից:
Բացման խոսքով հանդես է եկել Իրանի Պաշտպանության նախարարը, ելույթ է ունեցել նաև Իրանի փոխարտգործնախարարը:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, խոսել Հայաստանի ականապատ տարածքների, ականային պատահարների, ականազերծման աշխատանքների, ականային վտանգի իրազեկման դասընթացների և իրականացվող բազմաթիվ այլ ծրագրերի մասին:
Հյուրընկալող կողմը միայն հայկական պատվիրակության հետ առանձին հանդիպում է ունեցել: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» և Իրանի ականազերծման կենտրոնի տնօրենները համագործակցության հետ կապված մի շարք հարցեր են քննարկել:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ հայ ականազերծողները կմեկնեն Իրան՝ ինքնաշեն պայթուցիկ սարքերի ականազերծման դասընթացներին մասնակցելու նպատակով: Փորձի փոխանակման համար հայկական կողմն իրանցի մասնագետներին հրավիրել է Հայաստան: