կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 15:33
Արցախ

Ռուս խաղաղապահները նշել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում կառուցված մզկիթը մոտ 400 իսլամադավան խաղաղապահների համար է

Ռուս խաղաղապահները նշել են, որ Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում կառուցված մզկիթը մոտ 400 իսլամադավան խաղաղապահների համար է

Օրերս համացանցում լուսանկար էր տարածվել Արցախի Իվանյան քաղաքում ռուսական խաղաղապահների կողմից կառուցված մզկիթի վերաբերյալ։

Infoteka24 կայքը նշում է, որ, ըստ ռուսական խաղաղապահների շրջանում իր աղբյուրների, Ստեփանակերտի օդանավակայանի մոտակայքում կառուցված մզկիթը նախատեսված է ռուս խաղաղապահների համար։ Ըստ նրանց՝ խաղաղապահների թվում կա մոտ 400 մուսուլման։

Նշվում է նաև, որ, բացի մզկիթից, կառուցվել է նաև ուղղափառ եկեղեցի։